Արևելյան քաղաքակրթությունները

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք առաջին քաղաք-պետությունների առաջացման գործընթացը Արևելամիջերկրածովյան շրջանում։

Քաղաք-պետությունը, որպես կանոն, փոքր շրջան է, որը կառավարվում է բացառապես քաղաքի կողմից և սովորաբար անկախ պետություն է։ Պատմականորեն քաղաք-պետությունները հաճախ մշակութային շրջանների մաս են կազմել, օրինակ, ինչպես Հին Հունաստանի, Փյունիկիայի, նախակոլումբոսյան Ամերիկայի ացտեկների և մայաների կամ Վերածննդի շրջանի Իտալիայի քաղաք–պետություններում։ Քաղաք-պետությունները սովորական երևույթ էին հին ժամանակներում։ Միջնադարում քաղաք-պետությունները եղել են այն տարածքների առանձնահատկությունը, որոնցում գտնվում են ներկայիս Գերմանիան, Իտալիան և Ռուսաստանը։

Ժամանակակից աշխարհում փոքրաթիվ քաղաք-պետությունների օրինակներ են անկախ պետություններ (Սինգապուրը, Մոնակոն, Վատիկան)ը, ինչպես նաև ոչ ինքնակառավարվող տարածքներ (Ջիբրալթարը, Հոնկոնգը, Մակաոն և Ազատ քաղաք Քրիստիանիան)։


2․ Ներկայացրե՛ք Համմուրապիի օրենսգրքի պատմական նշանակությունը 

Համմուրաբի թագավորի օրենքները (Համմուրաբիի կոդեքսը) լավ պահպանված հնադարյան օրենքների հավաքածու է, որը ստեղծվել է մ․ թ․ ա․ 1790-ին Բաբելոնում։ Այն ուժի մեջ է դրվել Բաբելոնի թագավոր Համմուրաբիի կողմից։ Օրենքները հայտնաբերվել են XX դարի սկզբներին հայտնաբերած մարդու հասակի չափերին հասնող սև քարե սյան վրա (ստելա), որի մակերեսը ծածկված է եղել սեպագրերով։ Համմուրաբի թագավորի օրենքները բաղկացած են 282 օրենքներից, որոնք տարբեր պատիժներ էին սահմանում` ըստ մարդկանց հասարակարգային դիրքի, կամ կախված այն բանից, թե օրենք խախտողը ազատ մարդ է, թե ստրուկ։

Համմուրաբին հասկանում էր, որ զենքի ուժով ստեղծած պետությունը չէր կարող երկար գոյատևել, եթե այն ներսից ամուր չլիներ։ Ուստի անհրաժեշտ էր մտցնել գրավոր օրենքներ և նրանցով կարգավորել կյանքի բոլոր բնագավառները։ Համմուրաբին հանձնարարեց հավաքել երկրում գործող բոլոր բանավոր և գրավոր օրենքներն ու դրանց հիման վրա կազմել օրենսգիրք։ Համմուրաբիի օրենսգիրքը մեծ դեր ունեցավ Բաբելոնի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման համար։ Օրենսգրքի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հետագայում այն հաշվի էին առնում Առաջավոր Ասիայի բոլոր պետությունները օրենքներ ընդունելու ժամանակ։ Համմուրաբիի օրենքները փորագրվել են 9 մ բարձրությամբ բազալտե սյան վրա։

Оставьте комментарий