Դեպի Տավուշ

Դեպի Տավուշ ճամփորդեցինք սեբաստացի մի խումբ սովորողներով նոյեմբերի 17-19-ը։ Հետազոտական վարժարանի դասավանդողներ ընկեր Վարդանի և պարոն Տիգրանյանի հետ միասին անցանք երկար և հետաքրքիր ճանապարհ։ Հիմա կպատմեմ մեր երեք օրերի մասին․․․

Օր 1-ին



Առաջին օրը ունեցանք հետաքրքիր ճանապարհ` միասին խաղացինք, երգեցինք, զրուցեցինք և ծանոթացանք միմյանց հետ, ում չէինք ճանաչում։ Հասանք Կոթի գյուղ, այցելեցինք դպրոց։ Կոթին Վանո Սիրադեղյանի ծննդավայրն է։ Դպրոցում ունեցան Սիրադեղյանական քննարկումներ կոթեցի դպրոցականների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում խոսեցինք նաև Արցախին վերաբերող մի քանի թեմաների մասին։ Շատ հետաքրքիր էր լսել միմյանց կարծիքները։ Հետո քայլքով գնացինք Վանո Սիրադեղյանի գերեզմանոց։ Ճանապարհին մեր սեբաստացի ընկերներից մեկը, ով ծնունդով Տավուշից է, մեզ պատմեց հետաքրքիր բաներ Տավուշի մասին։ Հետո երեկոյան գնացինք Բերդավանում գտնվող հյուրատուն, որտեղ պետք է անցկացնեինք երկու գիշեր։ Հյուրատանն ինձ ամենաշատը դուր էր եկել պատշգամբը։ Այնտեղ դրված էր մի բազմոց, որի վրա ես նստում էի և երկար վայելում բնության գեղեցկությունը։ Օրվա ավարտին թեյի սեղանի շուրջ ունեցանք քննարկում և առաջին օրվա ամփոփում։

Օր 2-րդ

Առավոտյան նախաճաշից հետո գնացինք հարևան Կողբ գյուղ, այցելեցինք Կողբի թիվ 2 դպրոց։ Դպրոցի տնօրենը, ուսուցիչները և մի խումբ սովորողներ մեզ հյուրընկալեցին, նախ զրուցեցինք տնօրենի և ուսուցիչների հետ, դպրոցի երկարամյա փորձի, ձեռքբերումների և ակտիվ առօրյայի մասին։ Ապա դրանից հետո գնացինք դասասենյակ, որտեղ Կողբի աշակերտներից մի քանիսը ներկայացրեցին իրենց վեբ կայքի մասին, որտեղ կա ամեն ինչ Կողբ գյուղի մասին։ Նրանք ցանկանում էին դրանով Կողբը հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար։ Այնուհետև մենք մանրամասն պատմեցինք նախագծային սիստեմի և հետազոտական աշխատանքների մասին։ Հետո գնացինք Կողբի գեղարվեստի դպրոց, որը հայտնի է արվեստի տարբեր ճյուղերով` կավագործություն, գունանկար, գծանկար, երգ, նվագարան և այլն։ Սեբաստացիներից մի քանիսը այնտեղ նվագեցին և երգեցին գեղեցիկ երգեր։ Հետո կողբացիները մեզ քայլքով ուղեկցեցին գյուղի եկեղեցիներ, որտեղ կրթահամալիրի շրջանավարտ Մերիի հետ երգեցինք հոգևոր երգեր։
Ավարտեցինք մեր երկրորդ հետաքրքիր օրը և վերադարձանք հյուրատուն, միասին պատրաստեցինք ընթրիք, ընթրեցինք և հավաքվելով մի սենյակում՝ միասին խաղեր խաղացինք։ Այդպես ավարտվեց մեր երկրորդ օրվա երեկոն։

Օր 3-րդ

Առավոտյան արթնանալուց հետո մենք նախաճաշեցինք, հավաքեցինք մեր իրերը և բերդավանցի դպրոցականների հետ միասին քայլեցինք դեպի Բերդավանի դպրոց, որտեղ անդիպեցինք դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին, մի փոքր ծանոթացանք դպրոցի պատմությանը, իսկ հետո բերդավանցիների հետ պարեցինք «Պապուրի» և «Իշխանաց պարը», իսկ Բերդավանցի աղջիկներից մեկը մի գեղեցիկ երգ կատարեց մեզ համար։ Մենք շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք բերդավանցիների հետ։ Այնուհետև նրանց հետ քայլեցինք դեպի Բերդավանի ամրոց, այնտեղ մեզ պատմեցին բերդի պատմության մասին, քայլեցինք ամրոցի տարածքում, տեսանք բազում հնագույն խաչքարեր և հին գերեզմաններ։
Երկար քայլքով էլ վերադարձանք հյուրատուն, թեյեցինք, կարգի բերեցինք մեր սենյակները և վերադարձանք Երևան։

Ակուտագավա Րյունոսկե «Պիգմեի խոսքերը»

Նախաբան

«Պիգմայի խոսքերը» միշտ չէ, որ արտացոլում են իմ մտքերը։ Նրանք միայն թույլ են տալիս դիտել, թե ինչպես են մտքերը փոխվում։ Սողացող բույսը ճյուղավորվում է մեկ արմատից, և բացի այդ բազմաթիվ փախուստի տեղ է տալիս։

Աստղերը

Քիթ

Բարոյականություն

Հակում

Պիգմեի աղոտքը

Ազատ կամք և ճակատագիր

Երեխաներ

Զենք

Միապետականություն

Ստեղծագործություն

Քննադատություն