Գործնական քերականություն

9.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղ.բուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիժն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնծող արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

10.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:Բայց բեդվինները հիացել էին:Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:|Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են խոտի վառ կանաչ կայծերը:Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

11.Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ

Days of Sebastian

About Mkhitar Sebastasi

Mkhitar Sebastatsi was born on 7 February 1676 in Sebastia. He is an Armenian Catholic Church figure, Armenian scholar and founder Of the congregation of Mkhitarists. From an early age the kid dreamed of becoming a priest. At the age of 20, priest Mkhitar Sebastatsi was appointed Abbot of the monastery of Surb Nshan. Mkhitar Sebastatsi translated, created and published thousands of works, enriching Armenian literature. 1685-1691 studied at St. Sebastia In Nshan Monastery, where a deacon named Mkhitar was ordained. 1692 Mkhitar visited St. Etchmiadzin, then went to the island of Sevan, where a vision of the Mother of God appeared to him. Under the influence of the vision, the decision to found a congregation was strengthened.

At the age of 20, he was appointed a priest by the abbot of the Holy Sign Monastery.

At the age of 25, Mkhitar founded a church in Constantinople, following his example, he founded the Mkhitaryan Congregation with a group of young people.

After only 2 years, fleeing the persecution of the Ottoman authorities, the congregation moved to Penopoles, located in Venice. And in 1715, the congregation moved to St. Lazarus Island by order of the Republic of Venice.

Mkhitar built a monastery on the island, where he died at the age of 73.

About “MkhitarSebastatsi” Educational Complex

The school was founded in 1984 as School No. 183 by Ashot Dabaghyan, Ashot Manucharyan, and Ashot Bleyan.The school was granted «experimental» status by the Soviet Armenian Ministry of Education in 1987 and expanded into a complex in 1989. It played a key role in the Karabakh movement during perestroika and one of its founders Ashot Manucharyan; was a member of the Karabakh Committee. Its current principal is Ashot Bleyan.

1․ Տրված տեքստերում գտիր ուղղագրական սխալները և ուղղիր:

Մրջյունը և աղավնին

Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել:
Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդը գցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու:

Երկու նկարիչ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը, և նրանց միջև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը, և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ:  
Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ի՞նչ ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը, և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Սա մյուսից գեղեցիկ է»:

2․ Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը։

Առաջ մտածիր, հետո խոսիր։
Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին։
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
Չկա չարիք՝ առանց բարիք։
Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը գիրանում է։
Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
Կուշտը սովածին չի հասկանա։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
Հիշելով անցյալը՝ կճանաչես ապագան։
Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։
Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
Քիչ խոսիր, շատ գործիր։

3․ Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ։

ականակիտ – ջինջ
այգաբաց – արշալույս
աշտանակ – մոմակալ
գիրթ – շեշտակի
թափոր – երթ
կտրիճ – քաջ
մահիկ – կիսալուսին
շեղբ – սայր
սկահակ – գավաթ
դշխուհի – թագուհի
դժնի – դաժան
կշտամբանք – անարգանք
մարտիկ – զինվոր
մթնշաղ – իրիկնաշաղ

4․ Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհարգալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձումհարություն, գրիչ, մարտիկաղավնի, դեղին, այգեստանարշալույս, գավիթ, գավառաշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

Թեմա 7. Արտավազդ 2-րդ և հաջորդներ.

Առաջադրանք.
1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հայաստանը Արտավազդ 2-րդի օրոք: Ճի՞շտ էր արդյոք այն։ Ձեր կարծիքը։

Արտավազդ 2-րդը փայլուն կրթություն ստացած, բազմակողմանի զարգացած, ճկուն դիվանագետ, իրատես քաղաքագետ և ռազմական գործիչ էր: Կառավարել է Ք. ա. 55-34 թվականներին: Արտավազդը գահ է բարձրանում միջազգայն չափազանց բարդ իրադրության պայմաններում, նրան մեծ հմտություն էր անհրաժեշտ Հռոմեկան պետության և Պարթևական թագավորության միջև մրցակցության պայմաններում կողմնորոշվելու համար: Մեծ Հայքի դիրքորոշումից էր կախված, թե որ տերությունը տիրապետող և հզոր դիրք կստանար: Ստեղծված իրավիճակում Արտավազդը ավելի շատ նախընտրում էր համագործակցել Պարթևստանի հետ, որպեսզի պահպանի Հայաստանի՝ հզոր պետության կարգավիճակը:

Ք․ա 54թ․ գարնանը Արտավազդն ու Կրասոսը հանդիպեցին և որոշեցին, որ Արտավազդը նրան պետք է տրամադրի 16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևակ պատերազմի ժամանակ։ Սակայն պարթևական զորքը հարձակվեց Հայաստանի վրա, ուստի Արտավազդը չկարողացավ օգնություն ուղարկել: Կրասոսը դա որպես դավաճանություն ընդունեց և որոշեց դառնալ պարթևների դաշնակիցը։ Արտավազդը փոխեց իր քաղաքական ուղղվածությունը, դաշինք առաջարկեց Օրոդես II-ին, որը նա մեծ հաճույքով ընդունեց։ Վերոնշյալ պայմանագիրը կնքվեց Ք. ա. 53թ.-ին Արտաշատում՝ որը ամրապնդվեց Տիգրանուհու և Բակուրի ամուսնությամբ: Ք. ա. 53թ.-ի մայիսի 6-ին Խառան քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած ճակատամարտում հաղթում են պարթևները, սպանվում են Կրասոսն ու որդին: Այսպիսով Կրասոսի գլուխը ուղարկում են Հայաստան, որտեղ Օրոդես II-ը թատրոն էր հյուրընկալել:

Կարծում եմ Արտավազդ արքան շատ լավ և խելամիտ կերպով էր կառավարում երկիրը: Ամեն քայլը գիտակցված էր և արվում էր Հայաստանի բարելավման համար: Արտավազդ արքան ցանկացած որոշում կատարում էր ի օգուտ իր երկրի և առաջին հերթին մտածում էր իր և Հայաստանի շահերի մասին, որը կարծում եմ քաղաքականության մեջ ճիշտ դրսևորում է:


2. Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական դրությունը վերջին Արտաշեսյանների օրոք

Հայ ժողովուրդը թագաժառանգ Արտաշեսի որոք ոտքի կանգնեց հռոմեական զավթիչների դեմ: Շուտով երկրում սկսվեցին հակահռոմեական զինված ելույթներ և Արտաշեսը ստիպված իր զորքով հեռացավ Պարթևստան: Պարթևները շատ լավ գիտակցում էին, որ Հայաստանից հետո նրանք են լինելու Հռոմի թիրախային կետը: Այդ հանգամանքը ստիպում է Հրահատ IV-ին փոխել վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Նա ապաստան է շնորհում Արտաշեսին և կնության տալիս դստերը: Այսպիսով հայ-պարթևական բանակը Արտաշեսի գլխավորությամբ մտնում է Հայաստան և դուրս շպրտում տեղի հռոմեացիներին: Արտաշեսը մեծ հանդիսությամբ օծվում է հայոց արքա և կառավարում Ք. ա. 30-20 թվականներին: Արտաշեսը պատերազմում է նաև Արտրպատականի թագավորության դեմ և այդ երկիրը միացնում Հայաստանին:

Հռոմը, բնականաբար, չէր հանդուրժում Արտաշեսի վատ վերաբերմունքը իր նկատմամբ և ցանկանում էր Հայաստանում գահ բարձրացնել Արտաշեսի կրտսեր եղբորը՝ Տիգրանին, ով գտնվում էր Հռոմում: Այսպիսով Ք. ա. 20թ.-ին Արտաշեսը դավադրաբար սպանվում է, իսկ հռոմեացիները գալիս են Հայաստան, իրենց հետ բերելով թագաժառանգ Տիգրանին: Տիգրան III-ը կառավարել է Ք. ա. 20-8 թվականներին: Նրա գահակալման արաջին տարիներին Հայաստանից անջատվում է Ատրպատականը և այնտեղ թագավոր է կարգվում Արիոբարազանեսը: Սակայն գահակալության վերջին շրջանում Տիգրանը՝ մերձանալով Պարթևստանին, սկսում է վարել ինքնուրույն քաղաքականություն: Տիգրանի մահից հետո գահ է բարձրանում նրա որդին՝ Տիգրան IV-ը(Ք. ա. 8-5թթ.), ով թագավորեց որպես անկախ միապետ: Սակայն դա դուր չեկավ Հռոմին և Գայոս Կեսարը գալով Հայաստան գահընկեց արեց Տիգրանին. գահ բարձրացավ նրա հորեղբայր Արտավազդ III-ը: Նա երկիրը կառավարում էր Հռոմի սկզբունքներով, ինչը հայերը չէին հանդուրժում: Այսպիսով Տիգրան IV-ը ( Ք. ա. 2 — Ք. հ. 1թթ.) ապստամբում է Հռոմի դեմ և կրկին գահ բարձրանում՝ այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ: Սակայն Ք. հ. 1թ.-ին քոչվոր ցեղերի դեմ պատերազմի ժամանակ զոհվում է և այսպես Արտաշեսյանների թագավորությունը անկում է ապրում:

Additional assignments for 03.11

Discussion: «Good luck or bad luck?» A tale from China

When things happen it is important to keep a neutral attitude. Not to get too elated and not to be brought down by the situation. No one knows the true reasoning behind what happens and why. So always stay stable and unperturbed. Life happens. Both the good and the bad. The question is, ‘What is good and what is bad?’ Invariably, it is the meaning we attach to the events, not the events themselves that make something good or bad. We control our mindset and our actions at all times. These are the only two things we have true control over. Accept this and you’ll be more resilient. Mentally strong people focus on what they can control, they also look for the opportunity and learning in every event. As it was written in our story, our son and the residents of the village were impatiently saying that something bad happened and you can’t bring it back.