Լաբորատոր փորձեր

Լաբորատոր փորձեր՝ օսլայի, գլյուկոզի, սախարոզի հայտնաբերման որակական ռեակցիաները:

Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ ստանում է մուգ կապույտ գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմանավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի կապույտ գունավորումը քողարկում է ամիլոպ եկտինի կարմրամանուշակագույն գունավորումը։ Տաքացման հետևանքով համալիրը քայքայվում է, գունավորումն անհետանում, սառչելու դեպքում՝ նորից հայտնվում։ Այս ռեակցիան թույլ է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։

Աշխատանքի համար անհրաժեշտ է.

Օսլայի լուծույթներ
Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):
Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
Գունավորման վերականգնում:
Նյութեր և ազդանյութեր: Կարտոֆիլ, սպիտակ հաց, բրինձ, , օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ՝ յոդի ջրային լուծույթ:

Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի բռնիչ:

Աշխատանքի ընթացքը.

Փորձանոթի մեջ լցնել 1 մլ օսլայի լուծույթ և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ,

առաջանում է կապտամանուշակագույն գունավորում

Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխել 0.5 գ տարբեր սննդա-

նյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր,

թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում

առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակության մասին։


https://youtu.be/WFauXpVcSbs

Оставьте комментарий