22.02.2023

Բայի լրացումներ. խնդիրներ և պարագաներ։

Ուղիղ և անուղղակի խնդիրներ (ըստ հոլովների)

Ուղիղ խնդիր՝ հայցական հոլով

Հանգման անուղղակի խնդիր՝ տրական հոլով

Անջատման խնդիր, վերաբերության խնդիր, ներգործող խնդիր՝ բացառական հոլով

Միջոցի խնդիր, ներգործող խնդիր՝ գործիական հոլով։

Կապական կառույցներով խնդիրներ.

մասին՝ վերաբերության խնդիր

կողմից(անձնանիշ գոյականի հետ)՝ ներգործող խնդիր

միջոցով՝միջոցի խնդիր

Առաջադրանք

Գտիր ուղիղ խնդիրները, որոշիր՝ ինչ խոսքի մասով են արտահայտված։

Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը (ածական)։

Իսկ ինքը դեռ ինչե՜ր (դերանուն) գիտի…

Նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ պատմածը (դերբայ)։

Ես զգացի մի ծանրություն (գոյական), մի ծանր տխրություն (գոյական)։

Այդ արարքի համար երկուսին (թվական) էլ հեռացրին համալսարանից։

Ընդգծիր անուղղակի խնդիրները և որոշիր տեսակները։

Ես երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևերին (հանգման անուղղակի խնդիր)։

Ձորը լցվում է կաթնագույն ամպերով (միջոցի խնդիր)։

Բոլորը խուսափում էին նրա աչքերին նայելուց (անջատման խնդիր)։

Նրանք հրացանների կրակոցների աղմուկով (միջոցի խնդիր) քշում էին արտերի վրայից թռչուններին (հանգման անուղղակի խնդիր)։

Իմ վաղեմի ծանոթը կրակի շուրջ պատմում էր ջրի և ջրբաժանության մասին (վերաբերության խնդիր)։


3. Կարդա տեքստը, գտիր

ստորոգյալները և որոշիր տեսակները.
գոյականի լրացումները (նշիր՝ ինչ լրացում են)
բայի լրացումները (նշիր՝ ինչ լրացում են)։