Կենդանի օրգանիզմի բաղադրություն

Կենդանի օրգանիզմի բաղադրություն

Կենդանի օրգանիմներում գերակշռում են ազոտը, թթվածինը, ածխածինը և ջրածինը, որոնք միասին կազմում են օրգանիզմի մոտ 98%-ը և կոչվում են մակրոտարրեր: Օրգանիզմի շատ քիչ մաս են կազմում ֆոսֆորը, քլորը, կալցիումը, մագնեզիումը, կալիումը, նատրիումը, ծծումբը և երկաթը, որոնք միասին կազմում են օրգանիզմի 1.9%-ը, իսկ մնացած 0.1%-ը, որոնք էլ մտնում են օրգանական տարբեր միացությունների՝ վիտամինների, հորմոնների և ֆերմենտների կազմի մեջ: Կենդանական օրգանիզմների մեջ պարունակվում են շատ օրգանական նյութեր, որոնք բնորոշ են միայն այդ օրգանիզմներին:

օրգանական նյութեր

Օրգանական նյութեր են կոչվում այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:

անօրգանական նյութեր

Անօրգանական նյութեր, անօրգանական միացությունը քիմիական միացություն է, որը չունի ածխածին — ջրածին կապեր։ Այնուամենայնիվ, նյութերի տարբերակումը օրգանականի և անօրգանականի հստակ սահմանված և համաձայնեցված չէ։

հիդրոֆիլ

Հիդրոֆիլություն, ջրասիրություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն, որը պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆիլությունը լիոֆիլության մասնավոր դեպք է։ Հիդրոֆիլության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է 

 հիդրոֆոբ նյութ

Հիդրոֆոբություն, ջրավախություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն է, պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆոբութունը լիոֆոբության մասնավոր դեպք է։ Հիդրոֆոբության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է ։

Оставьте комментарий