Գրականություն

Կարդա «Աղավնու վանքը» բալլադը։

1. Տեղեկություններ գտիր Լենկ Թեմուրի մասին։

Պատանեկության տարիներին Թեմուրը ուներ հետևորդների փոքր մի խումբ, որը հարձակվում էր ճանապարհորդների վրա՝ հափշտակելով ոչխարներ, ձիեր և խոշոր եղջերավոր այլ անասուններ[25]:116։ Ըստ որոշ աղբյուրների՝ 1363 թվականին Լենկթեմուրը, հովվից ոչխար գողանալու փորձի ընթացքում, արձակված երկու նետերից վիրավորում է ստացել աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում, ինչի հետևանքով կաղացել է և երկու մատ կորցրել։ Այլ աղբյուրներ հավաստիացնում են, թե Լենկթեմունրը այս վնասվածքները ստացել է Սիսթանի խանի մոտ վարձկան եղած ժամանակ՝ Դաշթի Մարգո անապատում (այժմ՝ Աֆղանստանի հարավարևմուտքում)։ Հենց այս վնասվածքների պատճառով էլ նա ստացել է Կաղ Թեմուր կամ Լենկթեմուր մականունը[32]:31։

2. Տեղեկություններ գտիր Հայրավանքի մասին։

Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

Оставьте комментарий