Ափսոս էր երեխան․ Վանո Սիրադեղյան․ Վերլուծություն

Սիրադեղյանի այս հոդված-պատմվածքը կարծես ավելի մտամոլոր և խորը լիներ, քան նրա մնացած ստեղծագործությունները։ Այս ստեղծագործության մեջ նա շոշափում է միաժամանակ մի քանի թեմա, հիմնվելով կյանքի և մահվան հակասությանը և փորձելով հասկանալ, թե ի վերջո որն է մենակությունը և ինչ է կյանքը։ Սկզբում մենք տեսնում ենք մի ծերունու, ով հերթական առավոտ արթնացել և պատրաստվում էր սրճել և զուգահեռ ընթերցում ենք նրա մտքերը։ Նա գիտակցում էր, որ սկսում է մոռանալ իր անցյալը, մանկությունը, որը շուտվանից գնացել էր։ Բայց ինչպես էր տեղի ունենում այս ընթացքը, ինչու էր նա սկսել մոռանալ, ինքն էլ չգիտեր։ Ի վերջո, մտամոլոր, մենք տեսնում ենք իր տան պատկերը, կյանքը, որը եռում էր իր շուրջը և միայնակ մի մարդու, ով անհասկանալի պատճառով մնացել էր իր մտքերի հետ։ Կարծում եմ, բոլորս էլ զգացել ենք միայնության զգացողությունը, երբ միակ զրուցակիցը մեր մտքերն են մնում։ Նա մտածում էր շատ հարցերի մասին, բայց հասնում է կյանքի իմաստին։ Արդյոք մեր կյանքը օրհնանք էր, թե ուղակի պատիժ, բայց թե պատիժ էր, ապա, որ մեղքի համար և այդպես շարունակ։ Ըստ իս, նման ստեղծագործությունները իրենց հերթին ընթերցողին մտածելու տեղիք են տալիս։ Կան նույնիսկ նրանք, որոնցից հետո կյանքը կարծես մեկ այլ իմաստ է ստանում։ Այս դեպքում, ինձ հատկապես տպավորեց այ հատվածը, երբ խոսվում էր մարդկանց իրենց սխալների վրա սովորելու մասին։ Չէ որ մի հսկայական համաշխարհային պատմության փորձը ձեռքերում, մարդիկ, միևնույնն է, սխալվում են և կրկնվում է պատմությունը։ Ինձ համար մի փոքր ավելի բարդ էր մյուս դեպքերի վերլուծությունը, քանի որ, կարծում եմ, որ դրանք լիարժեք հասկանալու համար կյանքի որոշակի փորձ է պետք, ինչպես Սիրադեղյանն է ասում «սեփական փորձ», որպեսզի ավելի լավ պատկերացնեմ իր ասելիքները։ Բայց, որպես վերջապան, միանշանակ կարող եմ ասել, որ հավանեցի ստեղծագործությունը և դեռ երկար կմտածեմ իր ասելիքների մասին։

Оставьте комментарий