Մարդու պահանջմունքը

Մարդիկ պահանջում են որպիսզի երկրում լինի հանգստություն, ստանան բարձր աշխատավարձ, թոշակ, պահանջում են լավ կրթություն և այլն։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ, օրինակ՝ ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք։Մարդը իր պահանջմունքները իմանալու համար պետք է նախ ճանաչի ինքն իրեն։ Դա կարող է օգնել նոր շրջապատ ձեռքբերելու մեջ։ Այսինքն եթե մարդը ճանաչի ինքն իրեն, ապա կիմանա թե ինչ շրջապատ և ինչ ընկերներ կարող է ձեռք բերել։Մենք ունենք երկու տեսակի պահանջմունքներ՝ նյութական և հոգևորական: Նյութական պահանջմունքները դրանք այն պահանջմունքներն են, որոնք մեզ պետք են ապրելու համար՝սնունդ, տանիք, հագուստ և այլն, իսկ հոգևորական պահանջմունքները օրինակ՝ սեր, ջերմություն, շրջապատ:
Նյութ որը ինձ դուր եկավ՝

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ է բավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Պահանջմունքների տեսակներ.

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։

Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։

Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։

Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։

Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։

Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք։

1 ответ на “Մարդու պահանջմունքը

  1. Уведомление: Հաշվետվություն — Արինա Ամիրյանի բլոգ

Оставьте комментарий