Մարդ և հասարակություն

Անձի անհատն է՝ իր արժեքներով, գաղափարներով, հայացքներով և ձգտումներով: Այս ամենը պայմանավորում է անձի խառնվածքը, վարքը և սահմանում նրա տեղը հասարակության մեջ:   Անձի ձևավորման գործում  որոշիչ դեր ունի նրա անմիջական սոցիալական միջավայրը՝ ընտանիքը, դաստիարակողները, թեպետ նրանց հետ անհատի արժեքների սահմանմանը  նպաստում  է նաև այն սոցիումը, որտեղ  նա զարգանում է՝ դպրոցը, ուսումնական հաստատությունը, հասարակությունը: Եվ ի վերջո մարդու դերը հասարակության մեջ շատ մեծ դեր է տանում: Մարդիկ անում են տարբեր հայտնագործություններ և դրանով մեր հասարակությունը ավելի է զարգանում: Եթե չլիներ մարդը, ապա հիմա չեին լինի շատ ու շատ բաներ, անգամ որոշ չափով բնությունը, չէ որ մարդն է մշակում հողը և ինչ որ ժամանակի ընթացքում ստանում այդ բերքը կամ բնությունը: Մարդու շնորհիվ հիմա մենք ունենք այնպիսի բաներ, որոնք չեին եղել շատ ու շատ տարիներ կամ դարեր առաջ, օրինակ տեխնիկան, այն ժամանակ չի եղել տեխնիկա, բայց այն գնալով ավելի ու ավելի է զարգանում և կանցնեն տարիներ կամ դարեր երբ ավելի կզարգանա մարդկությունը և մարդիկ ավելի լավ հայտնագործություններ կանեն: Այսպիսով մարդկությունը շատ մեծ դեր է տանում հասարակության մեջ:

1 ответ на “Մարդ և հասարակություն

  1. Уведомление: Հաշվետվություն — Արինա Ամիրյանի բլոգ

Оставьте комментарий