28.09.2017

  1. Ընթերցի՛ր Կոմիտասի «Աշուն» ստեղծագործությունը։

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ:

Սաղարթ-սաղարթ սարսելով

Ոսկի տերև դարսելով՝

Աշուն քնավ:

Տարափ ու բուք փչելով,

Վայուն-մայուն ճչելով՝

Աշուն ծնավ:

  1. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ, սաղարթ:

Լեցուն- լի, լցված

Մառան- նկուղ

Տարափ- հորդ անձրև, հեղեղ

Սաղարթ- տերևների ամբողջություն

  1. Յուրաքանչյուր քառյակի բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսին է:

1-ին քառյակ բերքառատ /ինչպիսի/ աշուն

2-րդ քառյակ ոսկե /ինչպիսի / աշուն

3-րդ քառյակ բարկացած /ինչպիսի/ աշուն

 

2 ответа на “28.09.2017

  1. Уведомление: Երանուհի Խլղաթյանի բլոգ

  2. Уведомление: Կոմիտասյան օրեր․․․ – Երանուհի Խլղաթյանի բլոգ

Оставьте комментарий